Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը տարակուսած է

Սերժ Սարգսյանը տարակուսած է
24.07.2015 | 00:28

Հիշում եք, երևի, թե ինչ «լալական-ծառական» էր դարձել Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո, ի՜նչ գորովագութ-հեզ խոնարհությամբ էր ամեն տեղ որոնում Սերժ Սարգսյանի հայացքը, գոնե այդպես «տիրոջ» այսրոպեական ցանկությունը կռահելու և վայրկենապես այն ի կատար ածելու ցուցադրական պատրաստակամությամբ: Դե, «շոխիկ գառն էլ յոթ մոր կաթ է ուտում», գիտեք, և ՀՀ նախագահն իր կուսակցին վերադարձրեց իշխանության, «բաշխելով» վարչապետի աթոռն ու ԲՀԿ-ի ստվերային ղեկավարումը` որպես քաղաքական կշռի բարձրացման վկայություն: Կշիռ կոչվածն էլ շատ հետաքրքիր հատկություն ունի` մի՜ գրամ որ բարձրանում է, կամ կեղծում են քաշը, որ արհեստականորեն բարձրանա, դառնում է հավակնոտ, ընդ որում՝ այնքան հավակնոտ, որ ձգտում է հավասարվել իրեն կշեռքի նժարին դրածի քաշին: Բայց մի կողմ թողնենք Եզովպոսի լեզուն և խոսենք պարզ-հասարակ լեզվով: Հանրապետական վերնախավի հետ «նստող-վեր կացող» մեր աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ ԳՄ նախավերջին նիստում բավականին արտառոց ու նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել` բանավեճի մեջ են մտել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ ու ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջինս, ի դեպ, փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե բանավեճն ընթանում է նույն «քաշային կարգում»: Կարճատև այս միջադեպն ավարտվել է, բնականաբար, Սերժ Սարգսյանի «մաքուր հաղթանակով», սակայն ցնցելու աստիճանի զարմացրել է հանրապետական «ծերակույտին», նախագահին էլ ստիպել է խորհել, թե ո՞վ է իրականում իշխանությունը ներկայացնող հանրապետության երրորդ պաշտոնյան:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ